Alias

Բառեր բացատրելու և գուշակելու թիմային խաղ
Խաղի առավելություններն են
⮞Ամբողջովին անվճար
⮞Չի ներառում գովազդ
⮞Ավելի քան 7000 բառ
⮞Դժվարության ճկուն ընտրություն (հեշտ ռեժիմը կարող են խաղալ նաև երեխաները)
⮞Յուրաքանչյուր փուլի վերջում արհեստական բանականության ձայնի միջոցով հաղորդվում է վաստակած միավորների քանակը (հայերենով):

Ալիասը թիմային խաղ է, որտեղ պահանջվում է խաղաքարտի բառերը բացատրել թիմակիցներին այլ բառերով՝ առանց արմատ օգտագործելու: Արգելվում է նաև բացատրելու ընթացքում օգտագործել տվյալ բառի այլ լեզուներով տարբերակները (թարգմանությունները):

Յուրաքանչյուր գուշակած բառի համար թիմը ստանում է 1 միավոր: Խաղաքարտի վրայի բոլոր բառերը գուշակելու դեպքում ցուցադրվում է նոր խաղաքարտ՝ նոր բառերով: Եթե բացատրողը խախտում է կանոնները (օրինակ արմատ է օգտագործում), ապա նա այլևս չի կարող տեսնել հաջորդ քարտը: Նա կարող է միայն բացատրել տվյալ խաղաքարտի մնացած բառերը:

Խաղում հասանելի է նաև «ՄԵկ բառ» ռեժիմ, որտեղ խաղաքարտի վրա ցուցադրվում է ընդամենը մեկ բառ: Հնարավորություն կա բաց թողնել այդ բառը և անցնել հաջորդ բառին, սակայն այդ դեպքում թիմից հանվում է 1 միավոր յուրաքանչյուր բաց թողնված բառի համար:

Ալիաս խաղում հնարավոր է ընտրել՝
⮞Խաղի տեսակը («Քարտ» կամ «Մեկ բառ»)
⮞Բառերի դժվարությունը («Հեշտ», «Միջին»,«Դժվար»,«Խառը»)
⮞Միավորների առավելագույն քանակը
⮞Փուլի տևողությունը (վայրկյաններով)
⮞Թիմերի քանակը
⮞Թիմերի անունները
⮞Քարտի բառերի քանակը

Չմոռանաք գնահատել ու գրել ձեր կարծիքը ;)
Շնորհակալություն

Download Alias :

Current Version: Varies with device
Rating users: (5.0 out of 5)
Requirements:
Content Rating: Everyone
Package name: air.net.armblog.alias